Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

7 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները։

Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովում մոտ մեկ ժամ շարունակ լարված իրավիճակ էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ, տեղի ունեցան քաշքշուկներ ու հրմշտոցներ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի աշխատանքը վերադարձնել բնականոն հուն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական խմբակցությունում երեկ քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վարքագիծը։ Նրանք, ըստ ՔՊ-ի, ավելի շատ՝ անվտանգության աշխատակիցների կամ «ախրանիկների» նման են իրենց պահել, քան՝ օգնականների։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական կողմում քննարկվում է նաև Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության հարցը։

Այսինքն՝ իշխանությունը ցանկանում է ոչ միայն պատգամավորների հայտարարությունների հիման վրա գնահատել տեղի ունեցածը, այլև տեսագրությունների միջոցով վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ու քննարկումը հասել է անգամ հնարավոր իրավական գործընթացների թեմային։

Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհություն կա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանում ձևավորված բավական մեծ աշխատակազմի հետ կապված։

Խոսքը ոչ միայն խմբակցության պաշտոնական աշխատակիցների մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրն իր ֆինանսական միջոցների հաշվին, հասարակական հիմունքներով, խորհրդարան աշխատանքի է ներգրավել մի քանի օգնականների, փորձագետների և այլ մասնագետների։

Արդյունքում՝ պատգամավորների թվով համեմատաբար փոքր խմբակցությունը ԱԺ-ում փաստացի ներկայացված է բավական մեծ թվով անձանց միջոցով։

Այս հանգամանքը երեկվա միջադեպի ֆոնին իշխանական կողմի համար նոր խնդիր է դարձել։

Իսկ հիմնական պրոբլեմը, այն է՝ ով սադրեց ծեծկռտուքը ՔՊ-ից, ով շարունակեց և ով հայհոյեց և ագրեսիա դրսևորեց, իշխանականները հպանցիկ են քննարկել: Տպավորություն է, թե ՔՊ-ում ողջունում են ընդդիմախոսների ծեծը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կենտրոն ՔԿՀ-ից․  «Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական...

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակվող հոդվածներին՝ քննադատաբար արձագանքելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական հոդվածներից շատերը թարգմանվել ու...

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում...

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...