ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, ժամանակավորապես հեռացվել է բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով աշխատանքային ծանրաբեռնվածության մասին Շահվերդյանի գրությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանի, Սեդրակ Առուստամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն օրերս է մակագրվել Մանվել Շահվերդյանին, դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու մասին։





