««Հայաստան» խմբակցությունն իսկապես զրկված է դաշինքի առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից։
Եվ դա ևս շատ մեծ ցուցիչ է քաղաքական հետապնդման դրսևորման տեսանկյունից, որովհետև այդ քննվող գործի շրջանակներում, նախ՝ իհարկե, այդ քննվող գործի շրջանակներում կալանքը աբսուրդ է ինքնին, բայց կալանքի գտնվելու պարագայում ի՞նչն է խնդիրը, որ ես՝ որպես «Հայաստան» խմբակցության ղեկավար, չեմ կարող շփվել նրա հետ։
Ի՞նչ պետք է լինի։ Գործի քննությանը ո՞նց պետք է ես խոչընդոտեմ։ Մեր քաղաքական կոմունիկացիան, կոնկրետ հարցերի վերաբերյալ քննարկումները ո՞նց պետք է խոչընդոտեն այդ գործի քննությանը։ Սա աբսուրդ է։
Այս խոչընդոտը պետք է վերացվի, որովհետև առաջիկայում էլ բազմաթիվ հարցեր քննարկվելու են քաղաքական ուժի կողմից, և մեզ պետք է իմանալ նաև դաշինքի առաջնորդի դիրքորոշումները, նրա կարծիքը։ Այդ կոմունիկացիան անպայման պետք է վերականգնվի»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





