Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

5 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից:

Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

ԱՄՆ փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում իրեն հյուրընկալելու համար։ «Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած...

«Ի դեպ»․ Հերոս թոշակառուին՝ 1000 դրամ, Փաշինյանին՝ 1 միլիոն

«Ի դեպ»․ Հերոս թոշակառուին՝ 1000 դրամ, Փաշինյանին՝ 1 միլիոն

Հերոս հարկատուների համար կառավարությունը «լավ» լուր ունի։ Մասնավորապես՝ Սոցիալական փաթեթի ծրագիրը, որի միջոցով քաղաքացիները կարող էին օգտվել առողջարանային, հանգստի, սպորտային, կրթական և այլ ծառայություններից, այլևս չի գործի։ Ըստ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի՝...

Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի) մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի...

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում...

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ...