Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

5 Հոկտեմբերի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։
Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։

Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։

Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։
Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են...

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...

Մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել․ ի՞նչ կլինի, եթե դիվերսանտների խումբ մտնի․ Աննա Գրիգորյան 

«Միայն այս դրվագը ցույց է տալիս իրենց հռետորաբանության, իրենց նարատիվների և գործողությունների մերկությունը։ Ինչքան շատ էին խոսում, որ մենք առաջնագծում, տեսեք, ինչպիսի ներդրում են անում, մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել, հետո էլ...

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում խախտումներ են արձանագրվել. ՀՀ ՇՎՏՄ

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում խախտումներ են արձանագրվել. ՀՀ ՇՎՏՄ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան...