Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

5 Հոկտեմբերի, 2026

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Հանրաքվեն, ըստ էության, միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության եզակի ցուցիչներից է, այն ցանկացած իշխանության իրական և ենթադրյալ լեգիտիմության լակմուսի թուղթն է։ Հատկապես՝ գլոբալիզմի հետևորդների միջավայրում այն վաղուց է որակվել որպես խիստ անհանգստացնող իրավաքաղաքական երևույթ, քանզի անհամեմատ ավելի դյուրին է վերահսկելի դարձնել միանձնյա կառավարիչներին, քան՝ մի ողջ ժողովրդի։ Դրա վառ օրինակն էր Եվրոպայի համար Սահմանադրության պայմանագրի առնչությամբ եվրոպական երկրների ղեկավարների անվերապահ նախնական ստորագրությունների փաստը։ Ի դեպ, դրանց հաջորդեցին այդ երկրներում կայացած ջախջախիչ հանրաքվեները։ Ըստ էության, ԵՄ անդամակցությանը նվիրված հանրաքվեները ևս առանձնակի բարձր ցուցանիշներով չեն ուղեկցվել։ Օրինակ, Նորվեգիան ԵՄ֊ին անդամակցելը երկու անգամ մերժել է՝ 1972թ. և 1994թ., իսկ մյուսներում այն կազմել է միջինը 65 տոկոս, օրինակ՝ Մալթայում, Էստոնիայում, Լատվիայում և այլն։

Այնուամենայնիվ, բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները, և հենց դրանով է բացատրվում հանրաքվեների նկատմամբ այսչափ մեծ հետաքրքրասիրությունը։

2013թ. ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբում ինքս էի ստանձնել հանրաքվեի սահմանադրաիրավական հիմքերի մշակման աշխատանքը։ Ընդ որում, հատկապես քաղաքացիական նախաձեռնության համար առաջադրել էի անհամեմատ մատչելի նախադրյալներ։ Սակայն այս առնչությամբ լուրջ տարաձայնություններ ու քննարկումներ ունեցա միջազգային փորձագետների հետ, որոնք ամեն գնով անթաքույց ձգտում էին նսեմացնել հանրաքվեի դերը, պատճառաբանելով, որ արհեստավարժ խորհրդարանի պարագայում ողջամիտ չէ իբր պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելը։

Սա, անշուշտ, երկակի ստանդարտների դասական դրսևորում էր, քանզի իրենք հրաշալի գիտեին, որ ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում ճիշտ հակառակ դիրքորոշումն է իշխում, միայն Շվեյցարիայում 500-ից ավել հանրաքվե է կազմակերպվել։ Իմ դիրքորոշումը եղել է այն, որ այդպիսի պատճառաբանությունը բացառապես քաղաքական հաշվարկների վրա կառուցված նկրտում է։ Ինչևէ, հանձնախմբի մի քանի անդամների աջակցությամբ հաջողվեց առնվազն վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու, դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը պարտադիր դարձնել հանրաքվեի նյութ։

Առաջիկայում կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ նաև «տարածք» եզրույթի հստակ մեկնաբանությանը, առնվազն մեկ անգամ ևս լրացուցիչ փաստարկներով հստակ ու միանշանակ կհիմնավորեմ, որ Տիգրանաշենը որևէ կերպ չի կարող համարվել ադրբեջանական տարածք։ Ի դեպ, 1989թ. դեռևս խորհրդային շրջանում ինքս էլ եմ Հայաստանի կողմից ձևավորված պատվիրակության կազմում Թբիլիսի քաղաքում մասնակցել Տիգրանաշենի առնչությամբ ադրբեջանական իշխանության նախաձեռնած տարածքային արհեստական վեճին, որի արդյունքներով մեկ անգամ ևս որոշվեց, որ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են, ուստի այլևս դրան երբեք չեն անդրադառնա։

Դրանից հետո Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին անարգել տեղավորեցինք Տիգրանաշենում…»։

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու գույքը Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ. Տեր Եսայի

Եկեղեցու գույքը Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ. Տեր Եսայի

Եկեղեցուն պատկանող գույքի պահպանության և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլիացիա է և ամոթալի սուտ,...

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ  գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը: Այս մասին yerevan. today-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Դեպքի շրջանակներում կան ձերբակալվածներ։ Օպերատիվ-հետախուզական...

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...