Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

3 Հոկտեմբերի, 2026

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանը։

Վերջինս իր նախընտրական ծրագրով խոստանում է ավելի շատ կազմակերպել համայնքային տոներ, փառատոններ և մշակութային միջոցառումներ։ Ի դեպ, ինչպես Հարությունյանի՝ 2021թ-ի նախընտրական ծրագրում, այս ընտրություններում եւս նա խոստացել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում եւ նորոգում, արտաքին լուսավորության արդիականացում, ինչպես նաեւ հյուրանոցների ու հյուրատների աջակցություն։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հարությունյանի հետ, պարզելու համար, թե առարկայական ի՞նչ տարբերություններ կան 2021 եւ 2026թվականների նախընտրական ծրագրերում եւ որքանով են իրագործվել նախորդ ընտրություններին տրված խոստումները։

Բայց այս տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Ծաղկաձորի անտառներն ու կանաչ տարածքը ոչնչացվել է, բազմաթիվ բարձրահարկեր են կառուցվել` խաթարելով առողջարանային քաղաքի միջավայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  «Հրապարակ օրաթերթ»-ում։

Նմանատիպ նյութեր

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...