Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

3 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հ․ Մ․-ն, հարձակվել է երեխայի վրա, գոռգոռացել, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա, որից վերջինս աջ աչքի շրջանում այտուց է ստացել և լացելով նստել է նստարանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դասաժամի ավարտից հետո Է․ Խ․-ն դուրս է եկել դպրոցից և հետ է վերադարձել միայն 6-րդ դասաժամի ավարտին, որպեսզի դասասենյակից վերցնի պայուսակը։ Այդ ընթացքում ներս է մտել նույն դպրոցի փոխտնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Գ․ Ա․-ն, ով հանդիսանում է Հ․ Մ․-ի կինը, գոռգոռացել, անպատվել՝ ասելով, որ ինչ լինում է, աղջկա նման պատմում է ծնողներին, և վերջինիս ապտակել, հրելով տարել է իր աշխատասենյակ, որտեղ անկյուն է կանգնեցրել՝ նշելով, որ դա նրա տեղն է, և պետք չէ նրա սովորելը, այլ պետք է ամեն օր այդպես կանգնած մնա։

Ըստ ծնողի՝ երեխան մեկ դասաժամ անցկացրել է փոխտնօրեն Գ․ Ա․-ի սենյակում՝ անկյուն կանգնած վիճակում, որից հետո վերցրել է պայուսակը և վերադարձել տուն։

Դեպքի փաստով ՀՀ քր. օր. 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ նախագիծն ընդունվեց

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց   մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմանն առնչվող նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից...

Ես ձեզ թվեր չեմ հարցնելու, թվերի հետ, ոնց որ, լավ չեք․ Ագնեսա Խամոյանը՝ Վահե Հովհաննիսյանին

  «Ես ձեզ թվեր չեմ հարցնելու, թվերի հետ, ոնց որ, լավ չեք, ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը, առհասարակ այդ փիլիսոփայությունը՝ որպես ֆինանսների նախարար, իրավապահ ուժային կառույցների գործողությունների վերաբերյալ, որոնք անուղղակի կամ ուղղակի...

Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին

Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերթական հանձնարարությունն է ստացել անդրադառնալու իմ համեստ անձին՝ այս անգամ շահարկելով հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունը։ Տիկի՛ն, կարծում եմ՝ հասկանալի է,...

Մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները կբարձրանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները կբարձրանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովում ներկայացվել է օրենսդրական փաթեթ որով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Այս մասին երեկ հայտարարել էր ՆԳՆ նախարարի տեղակալը։...

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն առաջարկել է, որ իրենք ընդդիմության նախագծերին կողմ քվեարկեն, ընդդիմությունն էլ կողմ լինի, որ նոր Սահմանադրության նախագիծը դրվի...