«Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին և իր նմաններին. սրա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ իշխանության վրա։ Իշխանությունների թողտվության պարագայում է, որ նման բաներ լինում են, և անհետևանք լինելու պատճառով այս ամեն ինչը կրկնվում է։ Ցավոք սրտի, այս երևույթները շարունակական են լինելու, որովհետև մեղավորները չեն պատժվում, Հայաստանն էլ այնպես է գործում, կարծես որևէ մի բան չի կատարվել։
Ուզում հիշեցնեմ ձեզ, որ տարբեր ՔՊ-ական պատգամավորներ, ընդհուպ մինչև Հանրապետության նախագահ կոչվածն էր ասում, որ ինչքան էլ մեզ վրա կրակեն, մենք չենք կրակելու»,- այս մասին ԱԱԾ-ի դիմաց ՀՅԴ երիտասարդական միության ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






