«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

1 Հոկտեմբերի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս քվոն, այլև նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանի ռազմա-քաղաքական հավասարակշռության էական խախտումը հօգուտ Ադրբեջանի։

Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին ո՛չ միայն դառնալու տարածաշրջանային թիվ մեկ դերակատարը, այլև «խաղաղություն ուժեղի պայմաններով» հայեցակարգը, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից։
Վրաստանը, որպես նոր կոնֆիգուրացիայի մաս, ևս անմասն չէ, սակայն Վրաստանը ո՛չ միայն պատրաստ չէ, այլև տնտեսական և այլ փոխկապակցվածությունների պատճառով, ինչպես նաև ռազմա-քաղաքական համեմատաբար թույլ վիճակի պատճառով չի կարող լինել մրցակից մի կողմից, իսկ մյուս կողմից Հայաստանի հետ չի կարող առայժմ տանդեմ կազմել, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները և Ադրբեջանի ու Թուրքիայի պայմաններով խաղաղության հասնելու ձգտումները։

Ի՞նչ է մնում Հայաստանին անել։ Այստեղ կա երկու սցենար.
1. Փորձել ասիմետրիկ քայլերով զարգացնել պաշտպանական և հարձակողական կարողությունները, բարձր տեխնոլոգիաները ինտեգրելով բանակին, ստանալ տեխնոլոգիական բանակ, դիվանագիտական հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում, կազմելով քաղաքական և ռազմական համագործակցությունների ցանցեր (Հունաստան, Կիպրոս, Իրան, Հնդկաստան, Եթովպիա, Ֆրանսիա, Վրաստան և այլն) և մոտենալ տարածաշրջանային ռազմա-քաղաքական հավասարակշռության հաստատմանը, որը առաջ կբերի «խաղաղություն արդարության և հավասարության սկզբունքով» բանաձևը։
2. Հարմարվել ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային դերակատարից դառնալ տարածաշրջանային տարանցիկ գոտի, առանց ինքնիշխանության էական հնարավորությունների։
«Խաղաղություն ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում։ Մնացածը միայն նարատիվային հակադարձումների մակարդակում է։
Ուզու՞մ ես իրական խաղաղություն, ուրեմն պիտի հաստատես հավասարակշռություն, մնացածը հեքիաթներ են մանկական մտածողություն ունեցող մարդկանց համար»:

Նմանատիպ նյութեր

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...