Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

30 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և ներկայացրել Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Գյորգյունը հայտնել է, որ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր։ Ըստ նրա՝ պայմանագրերի ստորագրումները դեռ նախնական փուլում են և մանրամասներ կհաղորդվեն հանդիպումներից ու պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո։

Ադրբեջանում թուրքական ընկերությունների գործունեության վերաբերյալ Գյորգյունը նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերական «MKE» ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Նա հիշատակել է նաև «Baykar», «Roketsan» և «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունների ներդրումները՝ նշելով, որ ստորագրումներից հետո կհայտարարվեն կարևոր ներդրումների մասին։

Ըստ Գյորգյունի՝ այս համագործակցության նպատակն Ադրբեջանի ռազմական կարիքների բավարարումից բացի այդ երկրում արտադրական կարողություններ ձևավորելն է՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանմանը նպաստելու համար։ Նա նաև հայտնել է նոր սերնդի արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ մշակման մտադրության մասին՝ ինչպես երկու երկրի, այնպես էլ «այլ բարեկամ և դաշնակից պետությունների պահանջարկը բավարարելու նպատակով»։

Նմանատիպ նյութեր

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում...

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի...

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրայր Ավետիսյանը։ «Սիրելի՛ ընկերներ, Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ...

Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

  Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ...