Չորեքշաբթի օրը Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները իրենց առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրեցին պալատի խոսնակ։ 442 պատգամավորներից 406-ը քվեարկեցին «կողմ»։ Նրա մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Դմիտրի Նովիկովը, ստացավ 36 ձայն։
Վոլոդինը առաջադրվել էր «Եդինայա Ռոսիա» խմբակցության կողմից։ Նա եղել է խոսնակ և՛ յոթերորդ, և՛ ութերորդ գումարման Պետդումաներում։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր ժողովուրդը» և «Արդար Ռուսաստանը» թեկնածուներ չեն առաջադրել այդ պաշտոնի համար։



