Սկեսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

30 Սեպտեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նմանատիպ նյութեր

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում...

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի...

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրայր Ավետիսյանը։ «Սիրելի՛ ընկերներ, Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ...

Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

  Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ...