«Ռուս ժողովրդին ոչ ոք չի կարող վախեցնել կամ կոտրել։»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով IX գումարման Պետական դումայի առաջին նիստում․
Պուտինի հիմնական հայտարարությունները փոխանցում է ՏԱՍՍ-ը:
▪️ Նախագահը պատգամավորներին հիշեցրեց ժողովրդի առջև ունեցած հատուկ պատասխանատվության մասին։
▪️ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչների՝ Ռուսաստանին միավորվելու ընտրությունը չափազանց հստակ, որոշակի և օրինական էր։
▪️ Ամբողջ երկիրը մասնակցում է Դոնբասի և Նովոռոսիայի համալիր զարգացման ծրագրերի իրականացմանը։
▪️ Պետական դումայի պատգամավորները՝ ՍՎՕ-ի (հատուկ ռազմական գործողության) վետերանները, մարտի դաշտում ապացուցել են իրենց անվերապահ նվիրվածությունը հայրենիքին։
Պուտինը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի գալիք բազմաթիվ սերունդների համար ապահովել Ռուսաստանի անվտանգության և ինքնիշխանության հուսալի երաշխիքներ։
▪️ Պահպանելով մակրոտնտեսական կայունությունը՝ անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել սոցիալական պարտավորությունները և լուծել մյուս խնդիրները։
▪️ Անհրաժեշտ է նոր խթան հաղորդել Ռուսաստանում ներդրումային ցիկլին։
▪️ Պուտինը բյուջետային փաթեթը անվանել է կարևորագույն փաստաթղթեր, որոնք պետք է հավասարակշռված լինեն՝ ելնելով ընթացիկ առաջնահերթություններից։
▪️ Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ շրջել և ձեռք մեկնած՝ օգնություն մուրալ։
▪️ Ռուսաստանի բյուջեն պետք է լինի հավասարակշռված և իրատեսական, իսկ «կործանարար պոպուլիզմը» պետք է բացառվի։
▪️ Ռուսաստանի ֆինանսական համակարգն ու տնտեսությունն իրենց վստահ զգացող վիճակում են, և գլխավորն այն է, որ որևէ սխալ թույլ չտրվի։
▪️ Ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի քաղաքական բազմակուսակցական համակարգի ամրությունն ու ժողովրդի միասնությունը։




