Բարձրացված հանրային աղմուկից հետո, Հանրային հեռարձակողի խորհուրդը ևս անդրադարձել է 44-օրյա պատերազմը սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերության կողմից Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը հեռարձակելուն:
«Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը» — ասված է ՀՀԽ հաղորդագրության մեջ։






