Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում. «Հրապարակ»

20 Հունվարի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլեւս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ «Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է․ բարձր ձայներ, աղմուկ, լուսարձակներ․․. Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս»,- ասաց կանանցից մեկը։

Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ «Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները՝ դեռ ոչինչ․ գոնե երգ ու երաժշտություն է, թեեւ էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում»։

Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդման հանդիսատեսի վճարն է. 1 հաղորդման մասնակցելու համար` 1600 դրամ։ Մի փոքր ավելի՝ 2 հազար դրամ արժե «Երգ երգոցին» մասնակցելը։ Ամենաթանկը կինոնկարների «մասսովկաներն» են՝ 5 հազար դրամ, որին քչերն են մասնակցում։ Հանրայինը «հանդիսատեսի» հետ պայմանագիր չի կնքում, որ պարտք ու պահանջի թեմա չբացվի։ Կանանցից ոմանք, որպեսզի խաբեության զոհ չդառնան, փորձել են պայմանագիր կնքելու առաջարկ անել, բայց նրանց ասել են՝ բավարարվեք նրանով, որ հաշվառված եք։

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...