Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

29 Սեպտեմբերի, 2026

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong» մակնիշի տրոլեյբուսը, Երևանի բնակիչ 39-ամյա Աննա Ա․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արման Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատվել է։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Նմանատիպ նյութեր

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ իրո՞ք թվում է, թե Փաշինյանի և նրա ենթակաների բոլոր այս ռիլսերը՝ թուրքական բանաններով, նեղ կոշիկներով, թուրքերի հետ եղբայրանալու տեսարաններով, ՀԱՊԿ-ի մասին քառատողերով, ԵՄ-ին անդամակցելու...

Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am

Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am

Yerkir.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցումով ակնկալել էր տեղեկատվություն/տվյալներ 1991 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների...

Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։ Հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային...

Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքով մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆ

Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքով մեկ անձ հայտնաբերվել է․ ՆԳՆ

Այսօր 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել:  Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում։ Մեկ անձ հայտնաբերվել է։ Հիշեցնենք՝ այսօր միջադեպ է գրանցվել տրոլեյբուսի վարորդի և...

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության...