Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

29 Սեպտեմբերի, 2026

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։
Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից քննչական մարմինները հրաժարվել են։

Նիկոլ Փ․-ն փակ դատավարություն է անցկացնում երկու հիմնական պատճառով․

1. Նախընտրական փուլում շեփորահարված լկտի ստերը փլվել են, և նա ուզում է, որ ճշմարտությունը հնարավորինս քիչ մարդկանց հասանելի դառնա,

2. Նա դեռ հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին։

Քանի որ դատավարությունը փակ է, բայց առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանն ու հայ-ռուսական հարաբերություններին, ուստի հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ «մեղադրանքներ» են ներկայացվել և ինչ հետևանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փ․-ի հերթական հակապետական, հակահայկական արկածախնդրությունը։

Ի վերջո, ինչի՞ մասին է այս «գործը»։
Ըստ Նիկոլ Փ․-ի՝ պետական դավաճանություն և լրտեսություն է`
1. Քաղաքական գործիչ լինելը և հակաիշխանական հայացքներ ունենալը (ի դեպ, այս նախադասությունը վերցված է ինձ ներկայացված մեղադրական եզրակացության ամփոփիչ հատվածից),

2. Ռուսաստանին ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը,

3. Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայաստանի միակողմանի զիջումների միջոցառման վերածելուն դեմ լինելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, սահմանազատումն ու սահմանագծումը փոխհամաձայնեցված, հստակ քարտեզով իրականացնելուն կողմ լինելը։
Սա աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում։

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»։ Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն։

Դատարանն ըստ այդմ պետք է որոշում կայացնի, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։
Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։
Եվ երրորդ՝ դատարանը նաև պետք է որոշի, թե արդյոք ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։

Այլ հարցեր այս «գործում» չկան։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
29.09.2026թ.

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...

ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդումների խնդիրը․ Արամ Վարդևանյան

  Այս անգամ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը իսկապես տարբերվող էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ...

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Գրում է...

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...