ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

28 Սեպտեմբերի, 2026

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 կամ 2 տուգանային միավոր։

Նախագծով առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։

ՆԳՆ-ն առաջարկում է նաև առանձին պատասխանատվություն սահմանել նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Նախագծի ընդունման դեպքում վարորդը կտուգանվի 10 հազար դրամով, ինչպես նաև կկիրառվի 1 տուգանային միավոր։

Մեկ այլ փոփոխություն էլ նախատեսում է սահմանել երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում։ Այս խախտման համար ևս առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։ Այսինքն՝ թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը ևս հնարավոր կլինի ստուգել նախատեսված ընթացակարգով։

Եթե նախագիծն ընդունվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նմանատիպ նյութեր

Բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով․ Լիլիթ Գալստյան

«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները, որոնց միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Լսումները վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...