Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային բարքերի որջ։
Հ1-ը տեսել էր իսկական լեգենդների, ովքեր կերտում էին հայկական հեռուստատեսության պատմությունը, իսկ այսօր վերածվել է խղճուկ իշխանական պրոպագանդայի գործիքի։
Մարդը, ինչպես և ինստիտուտը, նախ մեռնում են բարոյապես, որը ավելի դաժան մահ է, քան ֆիզիկական մահը։
Բայց ավելի ցավալի է, որ կան այսպիսի պղծությունը արդարացնողներ, ինչը վկայում է, որ մենք ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս։
Բարոյական անկումը ժողովուրդների փոքրացման ու բարոյական մահվան սկզբն է, որի հայելին հենց Առաջին ալիքն է դարձել։
Ցավակցում եմ, որովհետև սա բոլորիս անկումն է…»։






