|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին»,- ավելի վաղ նշել էր փաստաբան Արա Զոհրաբյանը։ |
2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...





