Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

24 Սեպտեմբերի, 2026

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահը կտրուկ քննադատել է եվրոպական երկրների դիրքորոշումը՝ մեղադրելով նրանց ինքնուրույնությունը կորցնելու և ԱՄՆ-ի «ագրեսիվ քաղաքականության» հետևից գնալու մեջ։

«Մենք մի շարք երկրների կողմից տեսանք պասիվություն, բայց ոչ մի կերպ՝ չեզոքություն։ Կուրորեն հետևելով Վաշինգտոնի թշնամական քայլերին՝ եվրոպական պետություններն իրենք իրենց զրկեցին միջազգային գործընթացներում կառուցողական դերակատարություն ունենալու հնարավորությունից», — ընդգծել է Փեզեշքիանը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով, իսկ Արևմուտքի միջամտությունը միայն խաթարում է գլոբալ կայունությունը։

Եվրոպական խորհրդի նախագահի՝ տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման գործընթացում ԵՄ-ին դեր հատկացնելու խնդրանքին ի պատասխան՝ Փեզեշքիանը նշել է, որ Եվրոպան ինքն իրեն դուրս է թողել այդ գործընթացից՝ աջակցելով ԱՄՆ-ի գործողություններին և Թեհրանի նկատմամբ ճնշման մեխանիզմներին։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման...

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։ Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին,...

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...