ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

23 Սեպտեմբերի, 2026

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ»,- հայտնում են ՀԾԿՀ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և ձևավորված սերտ համագործակցության համար։

ՀԾԿՀ նախագահն ընդգծել է նաև էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը»։

Նմանատիպ նյութեր

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման...

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

Սոցիալական ցանցերում գովազդվում է «My Fin» անունով ընկերություն, որն առաջարկում է 1 հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար: ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է՝ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի...

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

669 անձ, որոնցից 20-ը՝ պրոֆեսիոնալ մարզիկ, զրկված են մարզվելու հնարավորությունից․ Ռոդիոն Կռիլով

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Մոտ մեկ շաբաթ է անցել․ ավտոսպորտի խնդրի լուծման ուղղությամբ դեռ առաջարկ չկա․ Ռոդիոն Կռիլով

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...