«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

22 Սեպտեմբերի, 2026

Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական դիմում էի ուղարկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Տեղադրում եմ ստորեւ.

ՀՀ ազգային ժողովի նախագահ պարոն Ռուբեն Ռուբինյանին

Հարգելի պարոն Ռուբինյան,

Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։

Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։

Պատվիրակության գործուղման նպատակը՝

1.      Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։

2.      Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։

3.      Ստանալ նրանց դատավճիռները։

4.      Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։

5.      Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանի դեսպաններին։

Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։

Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։

Սեպտեմբերի 18-ին կարճառոտ պատասխան եմ ստացել ԱԺ նախագահից՝ «ընդունվել է ի գիտություն»։

Սա է ամենը, ինչ պետք է իմանալ եւ առնել ի գիտություն այս իշխանության Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»։

Նմանատիպ նյութեր

Մենք չենք կարող անվերջ բողոքել բռնատիրական մեթոդներից և չփորձել դրանց հակազդող քայլեր անել․ Վարդանյան 

  «Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ...

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...