Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

22 Սեպտեմբերի, 2026

 

«Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև թիմերից բազմաթիվ անդամներ, օրինակ՝ մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որը հիմա կարող էր նստած լինել իմ կողքին: Բայց գիտեք՝ Արթուր Սարգսյանն անազատության մեջ է այսօր դատարանի այն պատճառաբանությամբ, որ իր մանդատը շարունակական է. այսինքն՝ քանի որ եղել է ութերորդ խորհրդարանի պատգամավոր և ութերորդ գումարման խորհրդարանը հաղթահարել է այդ անձեռնմխելիությունը, իններորդ գումարման խորհրդարանն այլևս կարիք չուներ հաղթահարելու, քանի որ մանդատը շարունակվում է: Եվ այս պատճառաբանությամբ Ազգային ժողովի պատգամավորը շարունակում է գտնվել անազատության մեջ, ինչպես նաև մեր թիմակիցներն ու բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են վերջին ընտրություններին: Այս իմաստով պետք է հստակ ֆիքսել՝ ընտրություններին մասնակցած երեք խոշոր, հիմնական ուժերի առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Սա արդեն ամեն ինչի մասին ասում է, այստեղ չկա իրավական գործընթաց: Սա ուղիղ բռնաճնշում է և մեզ պարտադրված օրակարգի՝ Հայաստանին պարտադրված օրակարգի իրականացում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վեհափառին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը. պահանջում ենք դադարեցնել հետապնդումը. փաստաբան

Վեհափառին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը. պահանջում ենք դադարեցնել հետապնդումը. փաստաբան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...