Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

22 Սեպտեմբերի, 2026

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Գևորգ Գալստյանը, Խաչատուր Ադումյանը,  Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Գագիկ Վանոյանը, Անահիտ Ավանեսյանը, Լենա Նանուշյանը, Համբարձում Մաթևոսյանը։

Հետաքրքրական է, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ են մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, և նախկին ՔՊ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավական կարգավիճակով է նախկին պատգամավորը ներառվել Հայաստանը ներկայացնող պաշտոնական պատվիրակության ցանկում։

Կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Փաշինյանի՝ ԱՄՆ գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Որոշման համաձայն՝ պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն տարբեր գերատեսչությունների և կառույցների միջոցների հաշվին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության մի շարք անդամների ճանապարհածախսն ու օրապահիկը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից։

Գիշերավարձի, ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը կկատարվեն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանի և Ռոբերտ Աբիսողոմոնյանի ծախսերը կկատարվեն ԱԳՆ-ի, Գագիկ Վանոյանինը՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, իսկ Անահիտ Ավանեսյանի և Լենա Նանուշյանի ծախսերը՝ առողջապահության նախարարության միջոցների հաշվին։ Համբարձում Մաթևոսյանի գործուղման ծախսերը կկատարվեն շրջակա միջավայրի նախարարության միջոցներից։

Միաժամանակ, Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կկատարվեն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցներից, իսկ Հակոբ Արշակյանը գործուղման ծախսերը հոգալու է սեփական միջոցներով։

Նմանատիպ նյութեր

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից  Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։ Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ...