ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես․ Փաշինյան

19 Սեպտեմբերի, 2026

ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են։ Դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ Բուն TV-ի հետ հարցազրույցում, — գրում է «Հրապարակ»-ը։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն կարող կառուցվել նախկին տրամաբանությամբ, քանի որ նախկին հարաբերությունների ձևաչափը կապված էր հակամարտության պայմանների հետ։ Եթե Հայաստանում պահպանվում է խաղաղության միջավայր, ապա երկու երկրների հարաբերությունները նույնպես պետք է համապատասխանեն այդ նոր իրողությանը։Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ կապերը։ Ընդհակառակը՝ Երևանը ցանկանում է զարգացնել և խորացնել այդ հարաբերությունները, սակայն արդեն նոր միջավայրում և փոխված պայմաններում։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները չպետք է վերածվեն առճակատման։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է իր դիրքորոշումները ներկայացնել հանգիստ և հետևողական ձևով՝ հիմնվելով լեգիտիմության և նոր իրողություններին համապատասխան քաղաքականության վրա։

«ՀՀ և ՌԴ հարաբերությունները չեն կարող լինել ինչպես նախկինը։ նախկինը լինելու համար Հայաստանը պետք է նորից կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ ՀՀ-ում խաղաղության միջավայր է՝ ՀՀ և Ռդ հարաբերությունները չեն կարող նույնը լինել»,- ասել է նա։

 

 

Նմանատիպ նյութեր

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի...

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է...