«ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

18 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները՝ վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գողամ Սարգսյանը և Դանիել Բաբայանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Բելառուսայի Հանրապետության քաղաքացիներ են, և նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը մտահոգիչ է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը՝ նշելով, որ դա հարցեր է առաջացնում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական...

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է...

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի...