Ձեր խոսույթը Ադրբեջանի 2008 թվականի խոսույթից ինչո՞վ է տարբերվում՝ ոչնչով․ Արթուր Խաչատրյան

17 Սեպտեմբերի, 2026

 

«Շարունակենք քաղաքական հայդուկների և նոր տերմինների հարցը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ․ մի մարդ թունավորում է իր հարևանին, իրավապահ մարմինները բերման են ենթարկում, այս մարդն ասում է՝ «ես մեղք չունեմ, ես քվադրոբեր եմ, իմ մեջ զարթնել է անակոնդան, և ես խայթել եմ հարևանին»։ Եվ դատարանը՝ այն վնգստացող դատավորները, որոնց մասին խոսվում է, ասում է․ «Դե այս մարդն ի՞նչ մեղք ունի, քվադրոբերն ի՞նչ մեղք ունի․ մեղավորն այն է, որ անակոնդա կա, անակոնդայի հետ է իրեն նույնականացրել»։ Եվ դրա համար ասում են՝ «եկեք արգելենք անակոնդաներին»։ Այ այս քաղաքական քվադրոբերությունն այսօրվա իշխող քաղաքական ուժի ձեռագիրն է, էությունը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ...

Չե՞ք տեսնում՝ էս զալում ինչ-որ բան է պակասում. Կարապետյանը՝ Հովակիմյանին

  «Եվրոպական դիտորդական խմբերի հետ հանդիպման ժամանակ, երբ մեզ հարցնում էին, թե ինչ ենք տեսնում մինչև ընտրությունները, ինչպես է ընթանում պրոցեսը, մենք ներկայացրեցինք, որ պրոցեսը բավականին հետաքրքիր է։ Նաև ներկայացրեցինք ձեր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ապօրինի անազատության մեջ է պահվում արդեն 450 օր։ Հակակոռուպցիոն դատարանու տեղի է ունենում գործով հերթական դատական նիստը։ Բարերարի տասնյակ աջակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի...

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

Այդ հանդիպումները թույլ էին տալիս զգալ զինվորականների տրամադրությունները. Սեյրան Օհանյանի գրառումը

ՀՀ ՊԲ նախկին նախարար Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել՝ մեջբերելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» գրքից հատված. «Իմ նախագահության ամբողջ ընթացքում ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն:...

Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին

  «Պարոն Հովակիմյան, ես լսեցի ձեր ելույթը, կարդացել եմ հաղորդումը և կարծում եմ, որ առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 000 քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք, և այսօր ընդդիմադիր երրորդ ֆրակցիան այս նիստերի...