Ստավկաները 300 միլիարդից դարձել են 6 տրիլիոն դրամ․ Քրիստինե Վարդանյան

17 Սեպտեմբերի, 2026

 

«Ես ուզում եմ ասել, որ երեկ այդ կոշիկների ու մարդ կախելու աղմուկի մեջ․․․ հա, ի դեպ, երեկ մեր ֆյուրերը այստեղից մարդ կախելու մասին է խոսել, չգիտեմ՝ նկատել եք, թե չէ, բայց այս ամբիոնից մարդ կախելու մասին է խոսել։ Ստվերվել է մի կարևոր արձանագրում, որից ուզում եմ սկսել։

Իմ գործընկերոջ հարցին ի պատասխան՝ ձեր թիմակիցը սկանդալային բացահայտում է արել․ փաստացի ասել է, որ դուք պետական մակարդակով հովանավորում եք բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը, դուք շահերով փոխկապակցված եք։ Ի՞նչ է ասել․ ասում է՝ դուք ինչի՞ց եք խաբար, բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը մեր տնտեսական աճի հիմքն է կազմում։ Ասում է՝ 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11%-ով․ Աշխարհի առաջնության շնորհիվ մարդիկ, «ստավկա» դնելով, տնտեսական աճ են ապահովել։

ՔՊ-ի տնտեսական աճի նոր մոդելի հետ գործ ունենք՝ «ստավկաներով» տնտեսական աճի ապահովում։ Դուք լրիվ ուրիշ մոդել էիք խոստանում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին

  «Պարոն Հովակիմյան, ես լսեցի ձեր ելույթը, կարդացել եմ հաղորդումը և կարծում եմ, որ առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 000 քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք, և այսօր ընդդիմադիր երրորդ ֆրակցիան այս նիստերի...

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

«ՌԴ-ն պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը»,- ՌԴ Անվտանգության խորհրդի  անդամների խորհրդակցության ժամանակ հայտարարել է գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նա ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քայլն...

Փաշինյանը 2008-ից սկսած ասում էր․ «Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի», հիմա դա իջել է 20 անգամ․ Լևոն Քոչարյան

  «Փաշինյանը 2008 թվից սկսած ասում էր․ «Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի»։ Այսինքն՝ այս սուտը այնքան է տարածվել․․․ Այսպես ցանկ էր, հիշո՞ւմ եք՝ ինչ ցանկ էր հրապարակվում՝ իբր մեր ունեցվածքը։ Նայե՞լ եք՝ ինչքանն է դրանից ճիշտ, ինչքանը՝...

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ ՏԿ և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ ՏԿ և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր, որոնցից կողմ է քվեարկել 53-ը, դեմ՝ 36-ը։ Նշենք, որ Հիշեցնենք, Մխիթարյանը...