Թալանչի եք, թե՝ ոչ, կպարզվի ձեր վարչապետ չլինելուց հետո․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

16 Սեպտեմբերի, 2026

 

«Թալանչի՞ եք դուք, թե՞ թալանչի չեք, կպարզվի այն ժամանակ, երբ դուք այլևս չզբաղեցնեք վարչապետի պաշտոնը․ կամ գուցե թալանելու անհրաժեշտություն, այո՛, կարող է դուք չունեք։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև ձեր կուսակից Հայկ Սարգսյանը սենսացիոն բացահայտումներ է արել, թե դուք ինչի մեջ եք խառնված․ ուղղակիորեն ասել է, որ օնլայն կազինոները ամենաբարձր մակարդակով վայելում են իշխանության հովանավորչությունը։ Այդ որ սրա-նրա գույքը պետականացնում եք, իբր վերցնում եք, տալիս եք ժողովրդին, բայց ոչ մի բան էլ ժողովրդին չի հասնում, մի անգամ ձեր մտքով անցե՞լ է «Վիվարոն» կամ մյուս օնլայն կազինոները, որ թալանում են այս ժողովրդին, ինքնասպանությունների պատճառ են դառնում, մի անգամ ձեր մտքով անցե՞լ է, որ քաղաքացու շահից է բխում, որ պետականացվեն»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Քյարքիի մասին ասում եմ Քյարքի․ Փաշինյան

  «Ուզում եմ խաղաղության ճարտարապետության տեսանկյունից մի իրավիճակ պատկերացնել, երբ դուք օգտագործում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառամթերք, բայց միաժամանակ նաև ընդգծում եք Արծվաշենը։ Փոխադարձությունը միջազգային հարաբերությունների...

Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Լադա» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես դեպքի վայրից...

ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց․ «Կարճ ասած»

  Վերջին օրերին խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորներն ակտիվորեն զավթում են ԱԺ ամբիոնը, արդարանում կրթական էն խայտառակ ցուցանիշների համար, որոնք արձանագրվել են իրենց իշխանության օրոք։ Միայն տեսնում ենք արդարացումներ։...

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։ Հանդիպմանը Հայր Բենեդիկտ Քիլին...

Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել՝ ի տարբերություն որոշների պադավատների, որոնցով հայրենիք է հանձնվել։  Նիկոլ Փաշինյանը ո՛չ դատարանն է, ո՛չ էլ վերին ատյանը, որ այս ամբիոնից կանգնած որոշում կայացնի՝ ում գույքը ինչպես է։...