Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ. Արաղչի

16 Սեպտեմբերի, 2026

Իրանը կողմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուն վերադառնալուն և ուժի մեջ է համարում երկրների միջև նախկինում կնքված Իսլամաբադի հուշագիրը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ և ակնկալում է վերադառնալ կարգավորման դիվանագիտական ուղուն։ Իրանական կողմը համարում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը մնում է ուժի մեջ», — նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական ռադիոն (CNR)։

Միևնույն ժամանակ, Արաղչին ուշադրություն է հրավիրել իր սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու Թեհրանի շահագրգռվածության վրա։ Այնուհետև նա աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այս ուղղությամբ Պեկինի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին և ընդգծել նրա կարևոր դերը, որն արդեն իսկ ցուցադրվել է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց․ «Կարճ ասած»

  Վերջին օրերին խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորներն ակտիվորեն զավթում են ԱԺ ամբիոնը, արդարանում կրթական էն խայտառակ ցուցանիշների համար, որոնք արձանագրվել են իրենց իշխանության օրոք։ Միայն տեսնում ենք արդարացումներ։...

Թալանչի եք, թե՝ ոչ, կպարզվի ձեր վարչապետ չլինելուց հետո․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

  «Թալանչի՞ եք դուք, թե՞ թալանչի չեք, կպարզվի այն ժամանակ, երբ դուք այլևս չզբաղեցնեք վարչապետի պաշտոնը․ կամ գուցե թալանելու անհրաժեշտություն, այո՛, կարող է դուք չունեք։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև ձեր կուսակից Հայկ Սարգսյանը սենսացիոն...

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։ Հանդիպմանը Հայր Բենեդիկտ Քիլին...

Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ռոբերտ Քոչարյանի կոշիկով հայրենիք է ազատագրվել՝ ի տարբերություն որոշների պադավատների, որոնցով հայրենիք է հանձնվել։  Նիկոլ Փաշինյանը ո՛չ դատարանն է, ո՛չ էլ վերին ատյանը, որ այս ամբիոնից կանգնած որոշում կայացնի՝ ում գույքը ինչպես է։...

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը

Սեպտեմբերի 16-ին՝ 90  տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի...