Քոչարյանից ձեր քաղաքական մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատողների իրավունքները․ Խամոյան 

16 Սեպտեմբերի, 2026

 

«Այս իշխանությունները մենակ մեր պետության, պետականության հիմքերն ու ինքնությունը չեն այլանդակում։ Շատ տարօրինակ կարող է հնչել, բայց դուք նաև հակակոռուպցիոն պայքարն եք այլանդակում։ Հիմա կասեմ փաստերով։

Դուք օրենքի գերակայության, հարկային ստուգումների կեղծ լոզունգների տակ իրականում պետական ապարատի կողմից բացահայտ իրավական տեռոր եք իրականացնում։

Այս հարցումները, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, մի ամբողջ այսպիսի տրցակ հարցումներ են և պատասխաններ նախաքննական մարմինների հետ՝ պարզելու մի շատ պարզ հարցի պատասխան։

Ասում եմ՝ ասեք այն իրավական հիմքը, որով բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել են։ Մի հատ իրավական հիմք եմ ուզել։

Տրցակը ես ձեզ արդեն ներկայացրեցի՝ ահռելի քանակի հարցումներ Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե։ Ո՞ր հոդվածով։ Պատգամավոր եմ, հարցում եմ ուղարկել։

Նախ՝ դուք չեք հավատա, պարզվում է՝ Քննչական կոմիտեն փակել է բիզնեսները, բազմաթիվ բիզնեսներ փակել է, որ մի գեղեցիկ՝ Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը կփայլի վարդագույն շողերով, ուշադրություն, ՊԵԿ-ը ապացուցողական գործողություններ կկատարի։

20 օր բիզնեսները փակել են, որ ՊԵԿ-ը, ինչպես ասացի, մի գեղեցիկ օր գա, ի վերջո, և ապացուցողական գործողություններ իրականացնի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կա մի ական, դա «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ Իշխան Սաղաթելյան 

«Մենք գտնում ենք, որ, այո՛, Արցախի պետական մարմինները պետք է պահպանվեն և պաշտպանվեն, իրենք ունեն առաքելություն։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք մեր հնարավորություններով, նաև Հայ դատի գրասենյակներով տարբեր և բազմաթիվ պաշտոնական...

Եթե Հայաստանում խելացի մարդիկ ավելի շատ լինեին՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չէր ունենա. Ասատրյան

Եթե Հայաստանում խելացի մարդիկ ավելի շատ լինեին՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ չէր ունենա. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է.  «Սևակ Խաչատրայանն էսօր ԱԺ ամբիոնից ասաց, որ աշակերտները պետք է լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Երկրորդում եմ նրա խոսքերը, քանի որ իր ասածները ես գործնականում եմ տեսել։ Մեր...

Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր. Արցախի մշակույթի նախկին նախարարների դիմումը՝ ԿԳՄՍՆ-ին

Պահանջում ենք հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր. Արցախի մշակույթի նախկին նախարարների դիմումը՝ ԿԳՄՍՆ-ին

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային...

Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ․ Իշխան Սաղաթելյան 

  «Դաշնակցությունը՝ իբրև համահայկական ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից մեկն է, բայց ոչ միակը։ Դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների և հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Արման Եղոյանն առաջինը չէ։...

Լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք․ Սևակ Խաչատրյան

  «Տիկին Վարդանյանն ասաց, որ ժամանակին, երբ որ դպրոց էր գնում, վառարանով էր և այլն, և այլն։ Ճիշտ է, վառարանով էր, հա՛, ես էլ որ դպրոց եմ գնացել 94 թվականին՝ առաջին դասարան, եղել է վառարան, մինչ այդ քարածխով վառարաններ էին։ Բայց երբ որ...