«Օրեր առաջ մենք մի ցավալի փաստի հետ առերեսվեցինք, և այդ հանգամանքը ցնցեց բոլորիս։ Հայր և որդի՝ ծայրահեղ ծանր վիճակում, սովամահության աստիճանի։ Որդին օրեր հետո մահացավ հիվանդանոցում։ Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներ ունեցող մարդը սովամահ է լինում։ Պետական համակարգը դա չի նկատում։
Մեր երկրում այսօր բազմաթիվ ընտանիքներում ծնողները չեն կարողանում վճարել անգամ դասագրքի, տետրի գումարը։ Մենք սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր աշխատում են, չեն կարողանում իրացնել իրենց բերքը և օրերով իրենց ձեռքին 1000 դրամ կանխիկ գումար չեն ունենում։
Ամեն օր սարսափելի թանկացումներ են մեր երկրում, որոնց մասին այստեղ ոչ ոք չի խոսում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






