«Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը

15 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրարեթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բախման հետևանքով էլ «Ford Transit»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Նմանատիպ նյութեր

Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին 

Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին 

Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ էր պահում՝ խոզեր, կովեր, որպեսզի վիրավորի և նվաստացնի մեզ։ Հասկանալով մեր զգայուն վերաբերմունքը՝ նա չէր խորշում նույնիսկ նման  գործողություններից՝ միտումնավոր ձգտելով ավելի մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։ Ահա հայկական...

Աղվան Վարդանյանն առաջարկում է խորհրդարանական պատվիրակությամբ մեկնել Բաքու՝ գերիներին հանդիպելու

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը` Ազգային ժողովի նիստում. «Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ...

Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի հետ. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին, լսել նրանց մտահոգությունները։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Հնարավորություն ունեցա նաև կրկին...

TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը․ Բայրամով

TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։ Նշենք, որ այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը,...