Ի՞նչ իրավական հիմքով է Փաշինյանը Տիգրանաշենն ադրբեջանական անունով կոչել․ Վարդանյանը՝ ՔՊ-ին 

14 Սեպտեմբերի, 2026

 

«Քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Պարզ հարց եմ հնչեցնում․ ըստ այս օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը Հայաստանի Հանրապետության տարածք է։

Ես հարցնում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով է Նիկոլ Փաշինյանն այդ տարածքն անվանել ադրբեջանական անունով։ Չեմ ասում՝ ի՞նչ կարծիքի հիման վրա, ի՞նչ եք հաշվարկել, ի՞նչ եք մտածել։ Ես հարցնում եմ իրավական հիմքը։ Խնդրում եմ՝ հաջորդը ՔՊ-ից ով կցանկանա, թող այս հարցին անդրադառնա։ Որևէ իրավական հիմք չի մատնանշվել։

Ես նաև այս հարցումն ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ բացատրություն ստանալու համար։ Բայց այս քննարկումը մեզ օգնեց, փաստորեն, պարզել, թե որն է գործող իշխանության պլանը Տիգրանաշենի հետ կապված»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը 2026թ. սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին, այս մասին տեղեկանում ենք Ակադեմիայի ֆեյսբուքյան...

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։ Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական...

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատ քննարկվեց OECD միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցած, Հայաստանի 15-ամյա աշակերտների գնահատման ծայրաստիճան վատ ցուցանիշները։ Հաշվետվությունը պարզել է, որ Հայաստանում 15-ամյա դեռահասների...

ՔՊ-ում մեկը չկա՞, որ դատապարտի Հաջիևին. Տիգրան Աբրահամյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն որերորդ օրն է՝ խոսում է ամեն ինչից, բայց մի բան չի նկատում, իր համար գոյություն չունի՝ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և Գանձասարում դիվանագետներին հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը...