Sputnik Արմենիայի տվյալներով` օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։
Մեր տվյալներով՝ չարտերային չվերթը ուղևորվել է Համբուրգից և վայրէջք կատարել Երևանում:
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է Գերմանիա, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել թռիչքների, ինչպես նաև մյուս երկրներից վտարված քաղաքացիների թվաքանակի մասին։





