Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

13 Սեպտեմբերի, 2026

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակել է. «Իշխանությունը, որ 2022 թվականին հայտարարում էր, թե դա հարձակում է Հայաստանի վրա, այսօր հայտարարում է, թե տարածքների հարցը կլուծվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացով։ Իսկ Ադրբեջանը որեւէ անգամ չի հաստատել դա, եւ ավելին՝ Ալիեւը դեռեւս այն ժմանակ հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, որ դրանք իրենցն են։ Որեւէ այլ հայտարարություն՝ Բաքուն չի արել այդ թեմայով։

Իսկ Երեւանը թեմայի վրա կառուցել է քարոզչական արշավ, որը իրականացնում է առ այսօր, առաջ բերելով մի շարք մանիպուլյատիվ «թեզեր», ու առ այսօր չպատասխանելով գլխավոր մի հարցի՝ եթե իրապես համարել են, որ դա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, ինչո՞ւ այդ օրը եւ կամ հաջորդ օրը, չի հայտարարվել ռազմական դրություն։ Այդ քայլը պետք է կատարվի ըստ Սահմանադրության, եթե լինի հարձակում կամ նույնիսկ հարձակման սպառնալիք։ Երեւանը գնահատել է դա հարձակում, բայց փաստորեն միայն բանավոր, որովհետեւ չի իրականացվել Մայր Օրենքով սահմանված կարգը։ Այս հարցը, ըս իս, առանցքային հարցն է ջերմուկյան դեպքերը հասկանալու համար։ Ու այդ առանցքային հարցը չունի պատասխան։

Իհարկե ավելորդ չէ նաև հիշեցնել ուշագրավ ժամանակագրությունը․ 2022 թվականի օգոստոսի 31–ին տեղի է ունենում հանդիպում Բրյուսելում՝ Շարլ Միշելի հայտնի բրյուսելյան ձեւաչափով՝ Միշել–Փաշինյան–Ալիեւ։ Այդ հանդիպմանը նախորդող գիշերը Երեւանին ներկայացվում է Բաքվի ու Բրյուսելի համաձայնեցրած՝ այսպես կոչված «ռեինտեգրացիայի» պլանն Արցախի համար, թե ինչպես է Արցախը դառնալու Ադրբեջանի մաս, առանց որեւէ կարգավիճակի, պարզապես՝ Ադրբեջանի սովորական մաս, ինչպես մյուս մասերը։ Երեւանը հրաժարվում է հարցը ընդգրկել բանակցության օրակարգ։ Բնականաբար, հաջորդ օրը բանակցությունը անցնում է լարված։

Երկու շաբաթ անց տեղի է ունենում հարձակումը Ջերմուկի ուղղությամբ, եւ մի քանի այլ ուղղություններով։ Դրանից երեք շաբաթ անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի է ունենում Մակրոն–Միշել—Փաշինյան–Ալիեւ քառակողմ հանդիպում, որի ընթացքում Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»։

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։ Հանդիպմանը...

Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

5-րդ ալիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից խնդրել է մեկնաբանել Վահագն Ալեքսանյանի ելույթը, որին ի պատասխան նա նշել է․ «Ամենայն հարգանքով Ձեր լրատվամիջոցի ու լրագրողների աշխատանքին՝ ես նախագահի գրասենյակի ղեկավարն եմ։ Նախագահն...

Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP, բայց մեր հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել։ Միջանցքը նա հանձնեց, բայց գլոբալ խնդիրները...

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արատաի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի...

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...