Առանձին խմբերով ռեժիմի հակաիրավական ճակատը թուլացնելն արդյունավետ է․ Հովհաննես Խուդոյան

11 Սեպտեմբերի, 2026

 

«Չեմ ուզում, որ մենք կենտրոնանանք նրա վրա, որ, ասենք, քաղհասարակությունն այսօր չի խոսում այս հարցերի մասին․ եթե չի խոսում, ուրեմն քաղհասարակություն չէ։ Դրա փոխարեն այսօր կա նոր ձևավորվող և արդեն զգալիորեն ձևավորված քաղաքացիական հասարակություն, որը տարբեր ձևաչափերով (ֆորմատներով) աճում է ու զարգանում․ ստեղծվում են նոր ծրագրեր (պրոյեկտներ), և արդեն հասունանում է դրանց միջև համագործակցություն ձևավորելու պահը։

Ես նաև համակարծիք չեմ այն մտքին, որ այս բոլոր հարցերը լուծելու միակ և բացառիկ պայմանը միասնական ճակատի ձևավորումն է, որովհետև դա, նախ, հեշտ գործընթաց չէ, և երկրորդ՝ պահանջում է շատ ավելի ինստիտուցիոնալ ու ռեսուրսատար աշխատանք։ Փոխարենը տեսնում եմ, որ այսօր շատ արդյունավետ է առանձին խմբերի գործունեությունը, որոնք հենց որպես թիմեր ձևավորվում են ու իրար լավ հասկանում։ Այդ ամենից մի մեծ հանձնաժողով ձևավորելը, որտեղ ոչ ոք մյուսին չի ճանաչում կամ իրար հետ աշխատելու փորձ չունի, ընդամենը ավելի է բարդացնելու աշխատանքը։

Կարծում եմ՝ շատ նպատակահարմար է ստեղծել առանձին խմբեր, որոնք կզբաղվեն որոշակի ուղղություններով և կմասնագիտանան դրանցում՝ մշտապես պահպանելով կապն (կոմունիկացիան) ու համագործակցությունը»,- այս մասին «Բռնաճնշումները Հայաստանում․ 2026 հունիս-հուլիս» թեմայով զեկույցի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

Հայաստանի 15 տարեկան աշակերտները գագիտության մակարդակով վերջինն են տարածաշրջանում։ Նրանք լրջորեն կաղում են մաթեմատիկայից և բնագիտությունից, իսկ ընթերցանությունից լավագույն արդյունք է արձանագրել ընդամենը 1 տոկոսը։ Խայտառակ ադյունքներից ավելի խայտառակ է, ի դեպ,...

Եթե TRIPP-ը թողնենք Փաշինյանի հույսին, կլինի «միջանցք», բայց դա պետք է ճանապարհ լինի. Սամվել Կարապետյան

Երևի կառավարման համը ընկել է բերանները, դրա համար իրենց պետք է մի քիչ շատ ընկերություններ կառավարեն. լավ կառավարիչներ են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել...

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի․ Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի․ Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի, մենք դա թույլ չենք տալու։ Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է, որ այս հարցով «նյարդն» է...

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Պուտին

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ընդգծում է միավորման տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Գրում  է Ռիա Նովոստին։ Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել...

Հայաստանում կրթության ոլորտում որոշումներ կայացողները հապշտապ պետք է փոխվեն․ Ատոմ Մխիթարյան

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Yerevan.Today-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կրթական համակարգի վիճակին, միջազգային հետազոտության մտահոգիչ արդյունքներին, նոր չափորոշիչներին ու դասագրքերին,...