Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել․ փաստաբան

11 Սեպտեմբերի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել։

Շուրջ 4 տարի տևած դատաքննության բավականին ծանր ընթացքով, մեղադրանքի ապացույցների ակնհայտ անբավարարությամբ քրեական գործով մեղադրող դատախազն ի վերջո հանդես եկավ 8 րոպե 37 վայրկյան տևողությամբ մեղադրական ճառով (եթե իհարկե այն կարելի է այդպես անվանել)։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ վերջում նիստը նախագահող դատավորի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի իրեղեն ապացույց հանդիսացող կաշառքի առարկայի տնօրինման վերաբերյալ, պատասխանեց, որ միջնորդում է՝ կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել, այնուհետև տեսնելով դատավորի՝ բնական տարակուսանք արտահայտող դեմքը, շարունակեց՝ կամ այդ գումարի տնօրինման հարցը թողնում եմ դատարանի հայեցողությանը։

Հ.Գ. Ինձ զարմացնում է այն հանգամանքը, թե ինչպես են նման կադրերը հայտնվում դատախազությունում, և հատկապես՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչություններում, երբ իմ համոզմամբ՝ այդ համակարգում ներքին կոռուպցիան իսպառ վերացված է, չկա ընդհուպ խոհանոցի թանկարժեք կահույքի դիմաց դատախազ նշանակելու, ծանոթին, մտերիմին, հարևանին կամ համերկրացուն ամեն կերպ ատեստացիա անցկացնելու հանձնարարություն տալու նախկին արատավոր պրակտիկան։ Մնում է սա ևս վերագրել դատախազության ներկայիս սարսափելի քաղաքականացվածությանը, երբ պրոֆեսիոնալիզմն ու գրագիտությունը ստորադասվում են անձի հպատակ վարքագծին»։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

Հայաստանի 15 տարեկան աշակերտները գագիտության մակարդակով վերջինն են տարածաշրջանում։ Նրանք լրջորեն կաղում են մաթեմատիկայից և բնագիտությունից, իսկ ընթերցանությունից լավագույն արդյունք է արձանագրել ընդամենը 1 տոկոսը։ Խայտառակ ադյունքներից ավելի խայտառակ է, ի դեպ,...

Եթե TRIPP-ը թողնենք Փաշինյանի հույսին, կլինի «միջանցք», բայց դա պետք է ճանապարհ լինի. Սամվել Կարապետյան

Երևի կառավարման համը ընկել է բերանները, դրա համար իրենց պետք է մի քիչ շատ ընկերություններ կառավարեն. լավ կառավարիչներ են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել...

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի․ Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի․ Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի, մենք դա թույլ չենք տալու։ Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է, որ այս հարցով «նյարդն» է...

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Պուտին

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ընդգծում է միավորման տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Գրում  է Ռիա Նովոստին։ Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել...

Հայաստանում կրթության ոլորտում որոշումներ կայացողները հապշտապ պետք է փոխվեն․ Ատոմ Մխիթարյան

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Yerevan.Today-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կրթական համակարգի վիճակին, միջազգային հետազոտության մտահոգիչ արդյունքներին, նոր չափորոշիչներին ու դասագրքերին,...