Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

11 Սեպտեմբերի, 2026

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Նրա խոսքով՝ նավթագազային նախագծերի շնորհիվ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված Արևելք-Արևմուտք էներգետիկ հաղորդակցությունը նախատեսվում է ընդլայնել էլեկտրաէներգետիկ կապերի և կանաչ էներգետիկ միջանցքների հաշվին։ Նպատակն է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիան» Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով մատակարարել Եվրոպա։

Փարվիզ Շահբազովը հայտնել է, որ այս մոտեցման մաս է կազմում նաև Նախիջևանն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին միացնելը։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենան հայտնվել է ձորում

Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենան հայտնվել է ձորում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում Երևանի բնակիչ 76-ամյա Արա Ա․-ն իր վարած «Honda Civic» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել...

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն․ քաղաքագետ

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը։ Մյուս կողմից` երբ ուսուցիչը կլինի անձեռնմխելի, երբ ուսուցչի հանդեպ պատկառանքը կլինի անսակարկելի։ Նույնը...

Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել․ փաստաբան

Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել։ Շուրջ 4 տարի տևած դատաքննության բավականին ծանր ընթացքով, մեղադրանքի ապացույցների ակնհայտ անբավարարությամբ քրեական գործով մեղադրող դատախազն ի վերջո...

Առանձին խմբերով ռեժիմի հակաիրավական ճակատը թուլացնելն արդյունավետ է․ Հովհաննես Խուդոյան

  «Չեմ ուզում, որ մենք կենտրոնանանք նրա վրա, որ, ասենք, քաղհասարակությունն այսօր չի խոսում այս հարցերի մասին․ եթե չի խոսում, ուրեմն քաղհասարակություն չէ։ Դրա փոխարեն այսօր կա նոր ձևավորվող և արդեն զգալիորեն ձևավորված քաղաքացիական...

Ֆինանսական ծորակի բացվել-փակվելով են որոշում Հայաստանի առաջնահերթությունները․ Տաթևիկ Սողոյան

  «Շատ լավ է, որ մենք ինքնակազմակերպվում ենք որպես քաղհասարակություն՝ իրական քաղհասարակություն, այլ ոչ թե այն քաղհասարակությունը, որը ֆինանսական ծորակի բացվել-փակվելով կամ հրահանգներով է որոշում, թե որոնք են Հայաստանում...