ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի Ֆինանսների նախարարությունը։
«Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում ենք այն մարդկանց արիությունը, ովքեր վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելով համաքաղաքացիներին։ Քառորդ դար անց մենք մշտապես խոստում ենք տալիս՝ երբեք չենք մոռանա», – մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքը։
Հուշադրամները հատվել են Փենսիլվանիայի նահանգում՝ Ֆիլադելֆիայում։ Մետաղադրամի վրա պատկերված է Ազատության արձանը, որի կողքին զետեղված է «Երբեք չենք մոռանա: 9.11.01» (Never Forget. 9.11.01) մակագրությունը։





