Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում. պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը

11 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս օրը ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի  հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի  չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Երևանի քրեական ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Ռոման Սելիկյանն է։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են նաև, որ նույն օրը Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ․ Սելիկյանի հետ վիճաբանել, ապա պարանոցի հատվածում նրան վնասվածք է պատճառել 50-ամյա Վարդան Դալաքյանը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում են Վ․ Դալաքյանին և տեղափոխում Երևանի քրեական ոստիկանություն։

Փաստերի ճնշման տակ Վ․ Դալաքյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը, որից հետո նրան և դանակը կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին ։

Դեպքի փաստով սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Սելիկյանն աշխատում է «Վիվա Արմենիա»-ում։

Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վիճաբանությունը, հետո դանակահարությունը, այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

Նմանատիպ նյութեր

Հ1-ն ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը․ Արամ Քոչարյան

Հ1-ն ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը․ Արամ Քոչարյան

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը գրում է․ «Հ1-ը ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի ժամանակ 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը։ Հատկանշական է, թե ընդդիմության կոնկրետ որ խոսքերն են համարել ճիշտ լուսաբանելու։ 1)...

Իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. պաշտոնյա է ձերբակալվել․ Armlur.am

Իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. պաշտոնյա է ձերբակալվել․ Armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունների համաձայն՝ կալանավորները ցանկացել են արգելված իրեր անցկացնել բանտ և բանտի պաշտոնյային կաշառք են տվել՝ գործընթացը կազմակերպելու համար։ Ձերբակալվածներ կան,...

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ

Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Թեհրանը ստորգետնյա օբյեկտներում առկա բաղադրիչների պաշարներից հավաքում է պատրաստի արտադրանք։ Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ օգտագործելով կուտակված բաղադրիչների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողով»-ը ներկայացնում է փաստահավաք  զեկույց հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։    ...

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։ Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են խաղաղության ուղղությամբ և սովորում են ապրել խաղաղության պայմաններում։ Հայաստանի և...