Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera

11 Սեպտեմբերի, 2026

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրա տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն հարավային շրջաններում նոր «փորձնական գոտիների» ստեղծումը, որոնք կգտնվեն Լիբանանի բանակի վերահսկողության ներքո։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից իրականացված զինված սադրանքի պատճառով։

Սեպտեմբերի 4-ին Իսրայելը ազատ է արձակել գերությունից հինգ հոգուց բաղկացած խմբի, ինչը նպաստել էր երկկողմ շփումների վերսկսմանը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Զեկույց․ քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ հունիս-հուլիսին

«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողով»-ը ներկայացնում է փաստահավաք  զեկույց հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։    ...

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Հաջիևը խոսել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։ Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են խաղաղության ուղղությամբ և սովորում են ապրել խաղաղության պայմաններում։ Հայաստանի և...

Այո՛, մենք գրագիտության խնդիր ունենք․ Նիկոլ Փաշինյան

  Կառավարության նիստում անդրադառնալով հայ աշակերտների գրագիտության ցուցանիշի վերաբեյալ վերջին հետազոտությանը՝ համաձայն որի տարածաշրջանում այն ամենացածրն է, Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին և նշեց․ «այո՛, մենք գրագիտության խնդիր...

1 մլրդ 98 մլն դրամ` ճանապարհաշինարարական աշխատանքների համար․ կառավարության որոշումը

1 մլրդ 98 մլն դրամ` ճանապարհաշինարարական աշխատանքների համար․ կառավարության որոշումը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ճանապարհաշինարարական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է դպրոցներ տանող ճանապարհների նորոգման աշխատանքների բնականոն...