Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

10 Սեպտեմբերի, 2026

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է.

«Իսկ Գոյի բեմն ու՞ր է

Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։

Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային հարթակի բացման մասին է այլ` ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյան թատրոնի ղեկավարության կողմից։

Ասում էին՝

«ԳՈՅ թատրոնը չի փակվում»։

«ԳՈՅ-ը մնալու է իր տեղում»։

«ԳՈՅ-ը շարունակելու է աշխատել»։

Այսօր մենք ունենք մեկ այլ իրականություն։

ԳՈՅ թատրոնի բեմը քանդված է։

ԳՈՅ-ի ստեղծագործական աշխատանքի համար ձևավորված տարածքը վերափոխվել է այլ նպատակով օգտագործվող հարթակի։

Եվ այդ տարածքն արդեն կոչվում է՝ «Ազատ բեմ»։

Սա պարզապես տարածքի վերանվանում չէ։

Սա այն բանի տեսանելի հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացնում էինք։

Ավելին՝ սեպտեմբերի 11-ին նախատեսված է այդ տարածքի բացման միջոցառում, որին, ըստ հրապարակված տեղեկությունների, ներկա է լինելու ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Տիգրան Վիրաբյանը, իսկ ելույթներով հանդես են գալու Սունդուկյան թատրոնի դերասաններ և ռեժիսորներ։

Այսինքն՝ այն տարածքում, որտեղ ասում էին՝ ԳՈՅ-ը մնալու է, այսօր հանդիսավորությամբ բացվում է մեկ այլ բեմ։

Ու ես ուզում եմ շատ պարզ հարց տալ.

Եթե ԳՈՅ թատրոնը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը։

Եթե ԳՈՅ-ը «շարունակելու է աշխատել իր տեղում», ապա ինչո՞ւ նրա բեմը քանդվեց և տարածքը վերափոխվեց։

Սա արդեն ոչ թե մեկնաբանությունների, այլ փաստերի հարց է։

Եվ այստեղ կա ևս մեկ էական հանգամանք։

ԳՈՅ թատրոնի դատական գործընթացը դեռ ավարտված չէ։ Վերջնական դատական ակտ չկա, որը վերջնականապես կփակի այդ վեճի իրավական էջը։ Միաժամանակ վիճարկվող որոշումների և դրանց հիման վրա կատարված գրանցումների վերաբերյալ գործընթացները նույնպես պետք է դիտարկել հենց այդ չավարտված իրավական գործընթացի համատեքստում։

Ուստի առավել քան տարօրինակ է, որ մինչ իրավական գործընթացը դեռ շարունակվում է, ԳՈՅ-ի տարածքն արդեն փաստացի վերափոխվում և ներկայացվում է որպես մեկ այլ բեմական հարթակ։

Սա է այն իրականությունը, որը պետք է տեսնի հասարակությունը։

Տարիներ շարունակ մեզ ասում էին՝ «ԳՈՅ-ը չի փակվում»։ Այսօր ԳՈՅ-ի բեմը չկա։

Փոխարենը կա՝ «Ազատ բեմ»։

Եվ հիմա արդեն յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն պատասխանել հարցին՝ ովքե՞ր էին ասում ճշմարտությունը, իսկ ովքե՞ր էին պարզապես ժամանակ շահում։

Բայց մեկ բան հաստատ է.

Խոսքերը կարող են շատ բան թաքցնել։

Բեմը՝ ոչ։

Իմ պայքարը չի ավարտվել…

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...