Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան

10 Սեպտեմբերի, 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող քաղաքացիներ են։ Իմացած եղեք՝ սա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Սա բոլորիս պատվի խնդիրն է»։

Դավիթ Իշխանյանի այս խոսքերը հնչում են ադրբեջանական բանտից։

Անհնար է առանց հուզմունքի, ցավի և ցասման կարդալ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության անդամների նամակները։ Մարդկանց, ովքեր այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում միայն այն պատճառով, որ պաշտպանել են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։

Եվ այսօր ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունների վարքագծից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս մարդիկ այլևս գոյություն չունեն։

Գերիների հանդեպ իրենց իրական վերաբերմունքը սրանք դրսևորել են բազմիցս․ «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար» (Ն․Փ․): «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան» (Ա․Ս․):

Բայց նրանք գոյություն ունեն։

Նրանք ունեն անուններ, ընտանիքներ, հարազատներ, իրավունքներ։ Եվ ամենակարևորը՝ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

Չնայած շինծու մեղադրանքներին, դատավարություններին և ֆիզիկական ու հոգեբանական բռնությանը՝ նրանք շարունակում են արժանապատվության դասեր տալ մեզ բոլորիս։

Ուստի նրանց ազատության հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը։

Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել։

Պետք է խոսենք նրանց մասին ամեն օր, պահանջենք նրանց ազատությունը և օգտագործենք բոլոր հնարավոր քաղաքական ու դիվանագիտական գործիքները՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։

Ազատությո՛ւն գերիներին։

Վերադարձ՝ հայրենիք։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Այս անգամ է՞լ վստահենք պաշտոնական աղբյուրներին

«Ի դեպ»․ Այս անգամ է՞լ վստահենք պաշտոնական աղբյուրներին

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերթական անգամ հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ հաղորդագրության վերջում հավելելով․ «Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված...

Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար. Պեսկով

Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար. Պեսկով

Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին  հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նախատեսված բոլոր ձևաչափերին։ Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի...

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը. Շամշյան

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը. Շամշյան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է...

Վերականգնել այսօրվա երեխաների կորցրած հնարավորությունները և արագացնել փոփոխությունները. Տիգրան Ջրբաշյան

Վերականգնել այսօրվա երեխաների կորցրած հնարավորությունները և արագացնել փոփոխությունները. Տիգրան Ջրբաշյան

Լսեցի ԿԳՄՍ նախարարի պարզաբանումները PISA 2025-ի արդյունքների վերաբերյալ. Նախարարի կարևոր փաստարկներից մեկն այն է, որ PISA-ին մասնակցած երեխաների 88%-ը հիմնականում կրթություն է ստացել հին չափորոշիչներով։ Հետևաբար համաձայն եմ՝ PISA 2025-ը չի կարելի դիտարկել որպես այսօր...