Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան

10 Սեպտեմբերի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայերն իրար են ուտում՝ օգնելով ադրբեջանական և թուրքական քարոզչությանը, ադրբեջանն ավելի առաջ է անցնում՝ համաշխարհային հայությանը մեկուսացնելու գործում։ Ադրբեջանական այս կայքը սկսել է քարոզչական մի աշխատանք, որի նպատակն է հայերի նկատմամբ բորբոքել ատելության ալիք հենց Ռուսաստանում։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գաղտնիք չէ, որ հայերն ունեն և՛ ազդեցություն, և՛ ռեսուրսներ։ Երկար տարիներ ազերիները փորձել են գործարարների և հանցագործ աշխարհի իրենց ներկայացուցիչների միջոցով Կրասնոդարի երկրամասում հաստատել ազդեցություն և հայերին դուրս մղել ակտիվ գործունեության դաշտից։ Երկրամասը կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ այն աշխարհագրական առումով մոտ է և տնտեսական առումով՝ առավել զարգացած, ռեսուրսային առումով՝ բավականին բարեբեր։

Եվ ադրբեջանական քարոզչությունը իր նպատակներին հասնելու համար ահա այսպիսի թեզ է սկսել շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»։
Ցավալին սակայն այն է, որ ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայաստանցիներ ու հայկական իշխանությունները՝ նպաստելով հայերի նկատմամբ ատելության բորբոքմանը։

Իհարկե, դա կարճաժամկետ հեռանկարում գուցե ձեռնտու է ՀՀ իշխանություններին, որպեսզի ավելի «լավ» հիմնավորեն Ռուսաստանի հետ իրենց կողմից վարվող քաղաքականությունը, ու ժողովրդի մեջ գեներացնեն հակառուսական տրամադրություններ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա աղետալի հետևանքներ կունենա ո՛չ միայն Հայաստանի, համաշխարհային հայության ազդեցության արեալի, այլև հենց Ռուսաստանի համար»։

Նմանատիպ նյութեր

Ո՞րն է այն չափելի ռազմավարական արդյունքը, որի հիման վրա պետք է ասենք՝ կրթության ռազմավարությունը հաջողե՞լ է, թե՞ ոչ. Ջրբաշյան

Ո՞րն է այն չափելի ռազմավարական արդյունքը, որի հիման վրա պետք է ասենք՝ կրթության ռազմավարությունը հաջողե՞լ է, թե՞ ոչ. Ջրբաշյան

Լսեցի ԿԳՄՍ նախարարի պարզաբանումները PISA 2025-ի արդյունքների վերաբերյալ. Նախարարի կարևոր փաստարկներից մեկն այն է, որ PISA-ին մասնակցած երեխաների 88%-ը հիմնականում կրթություն է ստացել հին չափորոշիչներով։ Հետևաբար համաձայն եմ՝ PISA 2025-ը չի կարելի դիտարկել որպես այսօր...

Եվրոպական «աջակցության» հետևից. Փաշինյան-Ուրսուլա ֆոն դեր Լայեն՝ ձեռքսեղմում

Եվրոպական «աջակցության» հետևից. Փաշինյան-Ուրսուլա ֆոն դեր Լայեն՝ ձեռքսեղմում

Փաշինյանը Փարիզում է սեպտեմբերի 9–10-ին և մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ։ Գագաթնաժողովի շրջանակներում նա կարճ հանդիպում է ունեցել...

Ավազակային հարձակում՝ Երևանում. 36-ամյա տղամարդ է ձերբակալվել. ՆԳՆ

Ավազակային հարձակում՝ Երևանում. 36-ամյա տղամարդ է ձերբակալվել. ՆԳՆ

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը,...

Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան

Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող քաղաքացիներ են։ Իմացած եղեք՝ սա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Սա...