Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

9 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։ Հայտնում են Մայր Աթոռից:
Հանդիպմանը Վիգեն արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու քրիստոնեական համայնքների զորակցության ուղղությամբ կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը՝ մասնավորապես խաղաղության ամրապնդման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Եկեղեցիների միջև համագործակցության զորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին ու դրանց հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում Նորին Սրբությունը նաև բարձրաձայնեց բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։
Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատեցին իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու ջանքեր գործադրել ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում հայ ժողովրդի դիմագրաված դժվարությունների և Հայոց Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքում հայկական ներկայության ու քրիստոնեական ժառանգության պահպանությանը, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ կարևորվեցին Եկեղեցիների համատեղ ջանքերը՝ ի նպաստ խաղաղության, արդարության և ժողովուրդների արժանապատիվ ու անվտանգ կյանքի ապահովման։

Նմանատիպ նյութեր

13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 մլրդ դրամ, դոլարով՝ 13 մլրդ 900 մլն։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Պետական պարտքը դրամային արտահայտությամբ...

Թուղթ ու գրիչով բացատրելու են՝ ինչ կունենա և ինչ կկորցնի․ Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին

Ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցից, ինչո՞ւ է Ռուսաստանը պնդում հանրաքվեի անցկացման անհրաժեշտության վրա, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հնարավոր աշխարհաքաղաքական շրջադարձը։ YerevanToday-ի տաղավարում այսօր՝...

Արմեն Գրիգորյանը անգործ չմնաց

Արմեն Գրիգորյանը անգործ չմնաց

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության...

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին ցանկացած օգնության տրամադրումը. Ուշակով

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին ցանկացած օգնության տրամադրումը. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին ցանկացած օգնության տրամադրումը։ Նախագահի օգնականը «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակցին  ասել է․ ԱՄՆ-ը Ռուսաստանին...

Սերբիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Սերբիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի օրը հայտարարել է խորհրդարանի արձակման և հոկտեմբերի 25-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Վուչիչը ցանկանում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը՝ առաջադրվելով վարչապետի պաշտոնում։ Գրում է...