Ի՞նչ բանակ է կառուցում այս իշխանությունը` խաղաղությա՞ն, թե՞ խնդրաշատ. փորձագետ

8 Սեպտեմբերի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունը տարիներ շարունակ հասարակությանը ներկայացնում է «խաղաղության օրակարգ», բայց որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես կայունության ու անվտանգության երաշխիք՝ տարածաշրջանի իրականությունը դրան չի համապատասխանում: Եվ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ տարածաշրջանային այդ անկայունությունը վաղը չի վերածվի ռազմական գործողությունների` կլանելով նաև մեզ:

Ու հենց այս պայմաններում մեզ ասում են՝ բանակը պետք է լինի ոչ թե մարտունակ, այլ «պաշտպանունակ»։ Հայկական բանակը մարտունակ էր և պաշտպանունակ էր։ Ու եթե այն պետք էր բարեփոխել, զինել, վերակազմավորել ու կատարելագործել, ապա պետք էր դա անել՝ ավելացնելով կարողությունները: Իսկ ի՞նչ բանակ է կառուցում այս իշխանությունը` խաղաղությա՞ն, թե՞ խնդրաշատ…

Ավելի ճիշտ` ոչ թե ինչ անուն է տալու այդ բանակին՝ «մարտունակ», «պաշտպանունակ», «փոքր», «պրոֆեսիոնալ» կամ որևէ այլ բառով… այլ հստակ` ո՞րն է այդ նոր բանակի ամբողջական արդյունավետ մոդելը, և ինչպե՞ս է այն պաշտպանելու Հայաստանը այն դեպքում, երբ «խաղաղության դարաշրջանը» հանկարծ ավարտվի։
Որովհետև պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու։
Խաղաղությունը, ի վերջո, ցանկություն է, ոչ թե դարշրջան»։

Նմանատիպ նյութեր

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ BBC news

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ BBC news

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը ուժի մեջ են մտել: Գրում է BBC news-ը: Կանադայի սահմանած 15-ից 50 տոկոս պատասխան մաքսատուրքերը կվերաբերեն ԱՄՆ-ից ներմուծվող բազմաթիվ ապրանքների՝ պողպատից...

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները. փոխնախարար

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները. փոխնախարար

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ...

Եղբորս մասով բացարձակ անտեղի ու անհիմն է թե՛ գործը, թե՛ հատկապես կալանքը․ Լևոն Քոչարյան

  «Եղբորս մասով նույն կատարյալ անհեթեթություններն են՝ բացարձակ անտեղի ու անհիմն թե՛ գործի, թե՛ հատկապես կալանքի առումով։ Այսինքն՝ ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է մարդը լինի կալանքի տակ, բացարձակ զրո՛ հիմնավորում, ուղղակի զրո՛...

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը չի ցանկացել և չի սկսել Ուկրաինայի պատերազմը, այլ փորձում է ավարտին հասցնել այն։ Նյու Դելիում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ հնդկական ԶԼՄ-ների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի...