«Ի դեպ»․ Հեղափոխության «ազատ հաստիքները»՝ միայն ազգականներ համար

7 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են իր հետ քայլածներից ոմանք, օրինակ՝ ԱԽ արդեն նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը անգործ մնացել, ասում է՝ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյակ չէր։

Շատ ճիշտ պատասխան կլիներ, եթե վերջում չավելացներ, որ նա Արմեն Գրիգորյանին, օրինակ, բարձր պաշտոն է առաջարկել։

Հիշեցնենք նաև, թե ինչ եղավ հեղափոխությունից անմիջապես հետո․ պատգամավոր դարձան Նիկոլ Փաշինյանի եղբորորդին և աներորդին, պատգամավորական մանդատ ստացավ նաև նրա քավորի եղբայրը, իսկ քավորը Տավուշի մարզպետի պաշտոնը ստանձնեց։ Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգականներից ևս միայն եղբայրը չէ, որ պաշտոն ստացավ․ բարեկամական շրջանակից պաշտոններ զբաղեցրին նաև ՊԵԿ նախագահի տեղակալի, դատախազի, Գյումրու քաղաքապետի տեղակալի և այլ պաշտոններ։

Եվ այս օրինակների շարքը կարելի է դեռ երկար շարունակել․ դրանք այնքան շատ են և վերաբերում են բազմաթիվ ՔՊ-ականների․ թերևս, ավելի հեշտ կլիներ թվարկել այն պաշտոնյաներին, որոնք ազգակցական, բարեկամական կամ այլ կապերով կապված չեն ՔՊ-ականների հետ։

Շատ տրամաբանական հարց է առաջանում․ հեղափոխությունն իրո՞ք աշխատանքի տեղավորման գործակալություն չէր, թե՞ պարզապես այդ գործակալության «թափուր հաստիքները» նախատեսված էին միայն յուրայինների համար։

 

Նմանատիպ նյութեր

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...